Չեմպիոնների լիգայի 2013-2014թթ. մրցաշարում հաղթական մեկնարկեց Հայաստանի չեմպիոն Գյումրիի «Շիրակը»: Ճիշտ է, սա ընդամենը որակավորման առաջին փուլի խաղ էր, սակայն բոլոր դեպքերում հաղթանակը հաճելի իրողություն է: Գյումրեցիները երեք անպատասխան գնդակ են ուղարկել Սան Մարինոն ներկայացնող «Տրե Պենե» ակումբի դարպասը, երեք գոլն էլ Ֆոպանա Բեկոյի ակտիվում է: Ամբողջ խաղի ընթացքում գյումրեցիներն ունեցել են բացահայտ առավելություն: Հուսանք, որ հաղթական տրամադրությունը կպահպանվի նաեւ հուլիսի իննին սպասվելիք պատասխան խաղում:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ